Iravunk.com | Ուր են տանում մոսկովյան ահաբեկչության թելերը
Բագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համար Վալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Բագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում է Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայով Պետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Ով չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. Ղազարյան Մենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ Ղազարյան Ես ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ... Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն Սաֆարյան

Ուր են տանում մոսկովյան ահաբեկչության թելերը

Վերլուծություն

­Մոս­կով­յան Crocus City Hall-ում ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կու­մը, երբ մի կողմ ենք թող­նում դրա ողջ հու­զա­կան կող­մը, միան­գա­մից մի շարք հար­ցեր է ա­ռաջ քա­շում: Եվ ա­ռա­ջին հեր­թին` ի­րա­կա­նում ո՞ր ուղ­ղութ­յամբ պետք է փնտրել այս հար­ձակ­ման պատ­վի­րա­տու­նե­րին:

ԻԳԻԼ, ՈՒԿՐԱԻՆԱ, ԹԵ՞…

Այս պա­հին ու­նենք նման ընդ­հան­րա­կան ֆոն: Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նում ռուս բնա­կիչ­նե­րի վրա հու­զա­կան հար­ձա­կում­նե­րը շա­րու­նակ­վում են՝ մու­սուլ­ման­նե­րի նկատ­մամբ ա­տե­լութ­յու­նից մինչեւ իշ­խա­նութ­յուն­նե­րի նկատ­մամբ անվս­տա­հութ­յուն ուղղ­վա­ծութ­յամբ, սա­կայն սկսում է գե­րիշ­խող դառ­նալ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ մե­ղադ­րանք­նե­րի թե­զը: Ն­ման տրա­մադ­րութ­յու­նը միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է՝ հաշ­վի առ­նե­լով կա­տար­վա­ծի մասշ­տաբ­նե­րը եւ հու­զա­կա­նութ­յու­նը։

Ուկ­րաի­նա­ցի­նե­րի մե­ծա­մաս­նութ­յու­նը եւս, այն տպա­վո­րութ­յունն է, որ նա­յում է այս ա­մե­նին, քիչ բան է հաս­կա­նում: Ու այս հատ­վա­ծում աս­տի­ճա­նա­բար սկսում է գե­րիշ­խել վա­խի մթնո­լոր­տը: Բո­լորն են տես­նում, որ ռու­սա­կան հան­րութ­յան մե­ղադ­րանք­ներն ա­րա­գո­րեն ուղղ­վում են ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, ե­թե ան­գամ ի­րա­կա­նում Ուկ­րաի­նա­յի հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը չէին կանգ­նած հար­ձակ­ման հե­տե­ւում: Իսկ այդ մե­ղադ­րանք­նե­րի հե­ղե­ղը, որն առ­կա է նաեւ ռու­սա­կան բա­նա­կում, ա­րա­գո­րեն կբե­րի պա­տե­րազ­մա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի ծայ­րա­հեղ կոշ­տաց­ման։

­Ռու­սաս­տա­նում, ա­պա` Ուկ­րաի­նա­յում ծնունդ տված նման տրա­մադ­րութ­յուն­նե­րի հիմ­նա­կան պառ­ճառ­նե­րից էր ա­հա­բեկ­չութ­յան ընտր­ված ձեւը, ա­հա­բե­կիչ­նե­րի պահ­ված­քը բուն հար­ձակ­ման ժա­մա­նակ եւ դրա­նից հե­տո: Այն հնա­րա­վո­րինս զգաց­մուն­քա­յին էր՝ գործ­նա­կա­նում ոչ ո­քի ան­տար­բեր չթող­նե­լով։ Ան­զեն մարդ­կանց զանգ­վա­ծա­յին գնդա­կա­հա­րութ­յա­ն օ­րի­նակ­նե­րը շատ են:

Եվ սա մտա­ծե­լու ա­ռիթ տվող ա­ռա­ջին հիմքն է. իս­լա­միստ­ներն ի­րենց այս­պես չեն պա­հում՝ պա­տանդ­ներ են վերց­նում ի­րենց վրա ու­շադ­րութ­յուն գրա­վե­լու հա­մար, չեն փոր­ձում թաքն­վել։ Ռուս­նե­րը եւս դա տե­սել են` հի­շեք Դուբ­րով­կան եւ Բես­լա­նը:

­Բայց այս­տեղ ա­մեն ինչ հա­կա­ռակն է, ո­րով­հետեւ մո­տի­վա­ցիան հա­վա­տը չէ, այլ` փո­ղը:

­Մի շարք այլ հար­ցեր է ա­ռաջ քա­շում հար­վա­ծի ընտր­ված վայ­րը եւ ժամ­կե­տը:

­Շատ ա­վե­լի հաս­կա­նա­լի կլի­ներ, ե­թե հար­ձա­կումն ի­րա­կա­նաց­վեր ա­վե­լի վաղ` մինչ ընտ­րութ­յուն­նե­րը: Այս դեպ­քում պարզ կլի­ներ մո­տի­վա­ցիան` հար­ված Պու­տի­նին: Մի­գու­ցե ի­րա­կա­նում այդ­պես էլ ծրագր­ված էր` ԱՄՆ դես­պա­նա­տունն իր նա­խազ­գու­շաց­ման մեջ խո­սում էր կոնկ­րետ ժամ­կետ­նե­րից: Հ­նա­րա­վոր է նույ­նիսկ, որ է­լի թի­րա­խը լի­ներ Կր­ոկու­սը, ա­սենք` Շա­մա­նի հա­մեր­գին: Շա­մանն այ­սօր «գլխա­վոր քա­րո­զիչ­ն»  է ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար, իսկ Պիկ­նիկ խում­բը՝ 30-40 տա­րե­կան ա­վագ սերն­դի հա­մար։ Պատ­կե­րաց­նու՞մ եք, թե ինչ ազ­դե­ցութ­յուն կու­նե­նա 150 ե­րե­խա­յի մա­հը եւ ընտ­րութ­յուն­նե­րի պա­հին:

­Հար­ձակ­ման վայ­րը` Կ­րո­կու­սը, թեեւ ի­դեա­լա­կան է, բայց է­լի հար­ցեր կան: Այն գտնվում է Մոսկ­վա­յի օ­ղա­կաձեւ ճա­նա­պար­հի ար­տա­քին մա­սում, որն ա­պա­հո­վում է ա­րագ փա­խուստ: Այն­տեղ միշտ էլ շատ թույլ անվ­տան­գութ­յուն է ե­ղել. Ա­ղա­լա­րով­նե­րը եր­կար ժա­մա­նակ խնա­յում են սրա վրա։ Այս ա­մե­նը հար­ձակ­վող­նե­րին թույլ էր տա­լիս մտա­ծել` կա­րող ենք հան­գիստ հե­ռա­նալ, հաս­նել ուկ­րաի­նա­կան սահ­ման, մեզ կէ­վա­կո­ւաց­նեն, եւ կփրկվենք: Բայց ի­րա­կա­նութ­յու­նը ցույց տվեց` կազ­մա­կեր­պիչ­նե­րի պլան­ներն այլ էին, որ հար­ձակ­վող­նե­րին ռուս­նե­րը կբռնեն հենց ուկ­րաի­նա­կան սահ­ման­նե­րի մոտ: Բայց դրա­նից կազ­մա­կեր­պիչ­նե­րը մտա­հոգ­ված չէին. այ­լա­պես կա­տա­րող­նե­րը կոչն­չաց­վեին մե­քե­նա նստե­լուն պես: Այ­սինքն, կա­տա­րող­նե­րը, ո­րոնք հա­վա­քագր­վել են հա­մա­ցան­ցով, շատ բան չգի­տեն: Բայց կպատ­մեն կա­րե­ւո­րը` որ հա­վա­քագր­վել են հա­մա­ցան­ցով: Իսկ դա, մի կող­մից, յու­րա­հա­տուկ է ԻԳԻԼ-ին, մյուս կող­մից` ուկ­րաի­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րին:

Այս­պի­սով, բուն փաս­տե­րը:

Այս հար­ձա­կու­մը կապ­ված չէր ընտ­րութ­յուն­նե­րի հետ, այ­սինքն, մի­գու­ցե նաեւ ա­մե­րի­կա­ցի­նե­րին են կեղծ ազ­դակ­ներ հղվել: Այն է` սա կա­պել ընտ­րութ­յու­նն­երի հետ, մե­ղադ­րանք­նե­րը միան­գա­մից ուղ­ղել ԻԳԻԼ-ին: Իսկ ա­հա, ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի, ա­սենք նաեւ փոր­ձա­գետ­նե­րի հա­մար թող­նում են բա­զում ու բա­զում հետ­քեր, որ հեշ­տութ­յամբ բա­ցա­հայ­տեն, որ ԻԳԻԼ-ի հետ կապ չկա: Ու նաեւ երկ­րորդ կեղծ հետ­քը. ԻԳԻԼ-ի հետ կա­պը բա­ցա­ռե­լուց զատ, ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յու­ննե­րի հա­մար թողն­վում են նույն­քան պարզ հետ­քեր` ուկ­րաի­նա­ցի­նե­րի հետ կապ հիմ­նա­վո­րե­լու ուղ­ղութ­յամբ` ԱՄՆ-ի պահ­ված­քը, դե­պի Ուկ­րաի­նա փախ­չե­լու ա­հա­բե­կիչ­նե­րի փոր­ձը եւ այլն: Իսկ այն, որ ընտր­ված էր Ա­լիե­ւի փե­սա­յի ցե­ղի՝ Աղա­լա­րով­նե­րի հաս­տա­տութ­յու­նը, դա էլ շատ նման է Էր­դո­ղա­նին այս խա­ղի մեջ քա­շե­լու փոր­ձի: Ա­մեն դեպ­քում, երբ հայտ­նի է դառ­նում, որ ա­հա­բե­կիչ­նե­րից եր­կու­սը հանձ­նա­րա­րութ­յու­նը ստա­ցել են Թուր­քիա­յում, եւ հար­ձա­կումն ի­րա­կա­նաց­վել է պաշտ­պա­նութ­յուն չու­նե­ցող եւ փակ­ված հա­կահր­դե­հա­յին ել­քե­րով ա­զե­րիա­կան հաս­տա­տութ­յու­նում, Էր­դո­ղան-Ա­լիե­ւի ուղ­ղութ­յամբ մե­ղադ­րանք­ներ շա­տե­րի մոտ կա­րող են մե­խա­նի­կո­րեն ա­ռա­ջա­նալ: Ու ի՞նչ է, Էր­դո­ղան-Ա­լիե­ւը դա չէի՞ն հաս­կա­նում, ե­թե պարզ­վի, որ ի­րոք նրանք են կանգ­նած այդ հար­ձակ­ման թի­կուն­քին: Այ­սինքն, որ դրա­նով Մոսկ­վա­յի հա­մար դառ­նա­լու են մա­հա­ցու թշնա­մի. ռեալ չէ:

Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ

Այս ա­մե­նը նաեւ մատ­նան­շում է հնա­րա­վոր շար­ժա­ռի­թը:

Թ­վարկ­ված փաս­տե­րը նշա­նա­կում են հե­տեւ­յա­լը. սրաց­ման նոր մա­կար­դա­կի են հաս­նում.

ԱՄՆ-ՌԴ հա­կա­սութ­յուն­նե­րը,

Եվ­րո­պա-ՌԴ հա­կա­սութ­յուն­նե­րը (ռուս­ներն ան­մի­ջա­պես ցու­ցադ­րա­բար հրթիռ ու­ղար­կե­ցին Լե­հաս­տա­նի տա­րածք),

ՌԴ-­Թուր­քիա_Ադր­բե­ջան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, ա­մեն դեպ­քում, ո­րոշ լար­վա­ծութ­յուն կա­ռա­ջա­նա,

­Ռուս­նե­րը գնա­լու են ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ նոր սրա­ցում­նե­րի, եւ այս ա­մե­նով հան­դերձ, հա­կա­մար­տութ­յու­նը տե­ղա­փոխ­վե­լու է լար­վա­ծութ­յան գեր­բարձր փուլ:

­Հան­րա­գու­մա­րում, հնա­րա­վոր բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, ո­րի մա­սին բա­ցա­հայտ խո­սում է Հ­ռո­մի պա­պը, դառ­նում է չա­փա­զանց մշու­շոտ:

­Մեկ կողմ կա, ո­րը մինչ այս ա­մեն ինչ ա­րել է, որ հան­կարծ ու հան­կարծ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը կանգ չառ­նի. Բ­րի­տա­նիան:

Ու­րեմն, պա­տա­հա­կա՞ն է, որ ԻԳԻԼ-ի ի­րա­կան ստեղ­ծող Օ­բա­ման այ­ցե­լում է Սու­նա­կին, եւ հա­ջոր­դում է այս հար­ձա­կու­մը:

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԽԱԼ ՀԱՇՎԱՐԿԸ

­Բայց մյուս կող­մից, ան­կախ նրա­նից, թե ով է կանգ­նած մոս­կով­յան ա­հա­բեկ­չութ­յան թի­կուն­քին, մեկ հե­տե­ւանք եւս նշմար­վում է: Այս պա­հին ակն­հայ­տո­րեն Ռու­սաս­տա­նում նախ՝ կա հան­րա­յին հա­մախմբ­ման նոր փուլ: Դա տե­սա­նե­լի էր նաեւ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում, բայց ա­հա այս ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կու­մը էլ ա­վե­լի է ակ­տի­վաց­նում այդ գոր­ծըն­թաց­նե­րը: Շա­տերն ի­րենց ա­նա­պա­հով են զգում, շա­տե­րը տես­նում են ի­րենց ոչն­չաց­նել ցան­կա­ցող թշնա­մուն եւ այլն: Իսկ սրանք գոր­ծոն­ներ են, ո­րոնք, ինչ­պես հու­շում է նաեւ պատ­մութ­յան փոր­ձը, Ռու­սաս­տա­նում ա­ռաջ են բե­րում ոչ թե հու­սա­հա­տութ­յուն կամ նման այլ դրսե­ւո­րում­ներ, այլ հա­մախմ­բում «за державу» գա­ղա­փա­րի շուրջ: Ըստ այդմ, պա­տա­հա­կան չէ, որ ընդ­հա­նուր պա­հանջ է դառ­նում մա­հա­պա­տի­ժը վե­րա­կանգ­նե­լու թե­ման, ո­րը «դեր­ժավ­նիկ­նե­րի» հա­մար միշտ էլ ե­ղել է ներ­քին դաշ­տը մաք­րե­լու ռա­ցիո­նալ տար­բե­րակ: Այս ֆո­նը, թե­րեւս լա­վա­գույնս է նկա­րագ­րել ի­տա­լա­կան «La Regione»-ն. «Ռու­սաս­տա­նում սուգ է եւ վրեժխնդ­րութ­յան ծա­րավ»:

Այս­պի­սով, սպա­սե­լի է, որ ներ­ռու­սաս­տան­յան այս գոր­ծըն­թաց­ներն ա­ռա­ջին հեր­թին սե­փա­կան մաշ­կի վրա են զգա­լու ուկ­րաի­նա­կան ռու­սա­ֆոբ ու­ժերն ու պաշ­տո­նա­կան Կիե­ւը եւ ա­ռա­ջին հեր­թին ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից: Ու նման դե­տալ­ներ ար­դեն իսկ կան: Այդ թվում, ռուս­նե­րը կտրուկ ակ­տի­վաց­րին հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղութ­յու­ննե­րը գործ­նա­կա­նում ողջ ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կա­տով մեկ, ընդ ո­րում, մի շարք ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յու­նն­երում կան նկա­տե­լի հա­ջո­ղութ­յուն­ներ: Այս­պես, թեժ գո­տի­նե­րից՝ Բախ­մու­տի մեր­ձա­կայ­քում գտնվող Ի­վա­նովս­կոե (ռուս­ներն այն ան­վա­նում են Կ­րաս­նի) գյու­ղը, ո­րի հա­մար տե­ւա­կան մար­տեր էին ըն­թա­նում, ա­հա­բեկ­չութ­յու­նից հե­տո ռուս­նե­րը գրա­վե­ցին հաշ­ված ժա­մե­րի ըն­թաց­քում: Նույն պատ­կերն է մի փոքր ա­վե­լի հյու­սիս գտնվող Բոգ­դա­նով­կա­յի հետ կապ­ված, եւ արդ­յուն­քում, ռու­սա­կան բա­նա­կը Չա­սով Յար ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան քա­ղա­քի շե­մին է՝ սկսե­լով դրա գրավ­ման գոր­ծո­ղութ­յու­նը: Նույն պատ­կերն Ավ­դեեւ­կա­յի հատ­վա­ծում է, որ­տեղ ո­րո­շա­կի դա­դա­րից հե­տո ռու­սա­կան ու­ժե­րը վերսկ­սել են ակ­տիվ ա­ռա­ջըն­թա­ցը: Չ­նա­յած, սկսած հյու­սի­սա­յին՝ խար­կով­յան ուղ­ղութ­յու­նից, վեր­ջաց­րած Զա­պո­րո­ժիեով, այս եր­կու օ­րե­րին ռու­սա­կան ու­ժերն ու­նեն ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րում ակ­տիվ տե­ղա­շար­ժեր: Եվ հաշ­վի առ­նե­լով ուկ­րաի­նա­կան բա­նա­կի ներ­կա «մաշ­վա­ծութ­յու­նը» եւ շա­րու­նակ­վող ակ­տիվ «հա­լո­ցը», ինչ­պես նաեւ, որ ռուս­նե­րը նո­րա­նոր զի­նա­տե­սակ­ներ են մտցնում մար­տա­դաշտ, այդ թվում՝ 3 տոն­նա­յա­նոց ա­վիա­ռում­բեր (երբ ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի հա­մար 1,5 տոն­նա­յա­նոց­ներն ար­դեն իսկ մե­ծա­գույն սար­սափ էին), ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում շատ ա­րագ զար­գա­ցում­նե­րը դար­ձել են հիմ­նա­կան հա­վա­նա­կա­նութ­յուն ու­նե­ցող սցե­նար:

Ա­ռա­վել եւս, որ մեկ այլ նրբե­րանգ էլ կա: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս, նաեւ ա­հա­բեկ­չութ­յու­նից ա­ռաջ ռուս­նե­րը սկսել էին ակ­տիվ հար­ված­նե­րը ուկ­րաի­նա­կան էլ.է­ներ­գիա ար­տադ­րող օբ­յեկտ­նե­րին, ո­րի ցցուն դրվագ­նե­րից դար­ձավ Դ­նեպ­րոՀԷԿ-ի ոչն­չա­ցու­մը: Եվ ա­հա, դրան հա­ջոր­դեց Լ­վո­վի հատ­վա­ծում՝ Պ­յա­տին­չա­նի բնա­կա­վայ­րի մոտ գտնվող ուկ­րաի­նա­կան ա­մե­նա­խո­շոր՝ 17 մի­լիարդ խմ ծա­վա­լով (հա­մե­մա­տութ­յան հա­մար նշենք, որ Հա­յաս­տա­նի տա­րե­կան սպա­ռու­մը 2 մի­լիար­դի կար­գի է) ստոր­գետն­յա գա­զի պա­հես­տա­րան­նե­րի խո­ցու­մը «Կին­ժալ» հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րով: Այս օբ­յեկ­տի նշա­նա­կութ­յու­նն ըն­դա­մե­նը նե­րուկ­րաի­նա­կան գա­զա­մա­տա­կա­րա­րու­մից շատ ա­վե­լի մեծ է: Գա­զի փո­խա­նակ­ման ա­մե­նա­մեծ եւ կար­եւոր կե­տե­րից մեկն է ոչ միայն տա­րա­ծաշր­ջա­նում, այլեւ ողջ Ուկ­րաի­նա­յում։ Այն գտնվում է մայ­րու­ղա­յին խո­ղո­վա­կա­շա­րե­րի խաչ­մե­րու­կում եւ­ ա­պա­հո­վում է գա­զի մղումն ու բաշ­խու­մը տար­բեր ուղ­ղութ­յուն­նե­րով։ Այ­սինքն, բա­ցի Ուկ­րաի­նա­յում քա­ղա­քա­ցիա­կան եւ ռազ­մա­կան նշա­նա­կութ­յան մա­տա­կա­րա­րում­նե­րից, այն նաեւ ա­ռանց­քա­յին դեր ու­նի ԵՄ ռու­սա­կան գա­զի ար­տա­հան­ման հար­ցում: Մինչ այս, ռուս­նե­րի հա­մար գա­զի հա­մա­կար­գը մնում էր ան­ձեռնմ­խե­լի: Եվ ա­հա, այս ցու­ցադ­րա­կան հար­վա­ծը նաեւ ԵՄ-ի հա­մար է ա­հա­զանգ՝ ռուս­նե­րը ցույց տվե­ցին, որ պատ­րաստ են գնալ Եվ­րո­պա­յի գա­զի մա­տա­կա­րա­րու­մը կանգ­նեց­նե­լուն: Այլ հարց է, թե Եվ­րո­պան պատ­րա՞ստ է մնալ ա­ռանց ռու­սա­կան գա­զի: Ընդ ո­րում, սա նաեւ Եվ­րո­պա­յի հա­մար ցու­ցիչ է, որ Կ­րեմ­լը չի հա­վա­տում ԻԳԻԼ-ի մա­սին «լե­գեն­դին» եւ հաս­կա­նում է, թե ում ա­կանջ­ներն են դրա հե­տե­ւում ցցված: Ա­սենք փաս­տը, որ այս հար­վա­ծի հետ միա­ժա­մա­նակ, ռու­սա­կան հրթի­ռը մտավ լե­հա­կան՝ եվ­րո­պա­կան, ՆԱՏՕ-ա­կան տի­րույթ եւ հե­ռա­ցավ, դա եւս Ա­րեւ­մուտ­քի հա­մար պարզ ցու­ցիչ է՝ ու­զո՞ւմ եք նույն մե­խա­նիզմ­նե­րով շարժ­վել, ձեր ո­րո­շե­լիքն է:



Բագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода